«Երբեք չեմ ասել՝ «աստղի դուստր» եմ». այսքան ժամանակ ոչ ոք չի իմացել, որ այս հաղորդավարուհին Զառա Արամյանի դուստրն է


Զառա Արամյանի ընտանիքը մշտապես հետաքրքրել է հանրությանը։ Այս ընտանիքն օրինակելի է և հաճելի է հետևել ընտանիքի երջանիկ անդամների առօրյա անցուդարձին։

Զառան ինքը երբեք չի թաքցրել ընտանիքի անդամներին, սակայն երկար ժամանակ հանրայնացնել և խոսել նրանց մասին՝ չի ցանկացել։

Վերջերս միայն նրա հետևորդներն իմացան և ճանաչեցին հաղորդավարուհու երեխաներին և, իհարկե, հաճելիորեն զարմացան։ Զառա Արամյանն ու նրա ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը, երկու երեխաների ծնողներ են։

Հավելենք, որ Արտաշեսը մինչ Զառայի հետ ամուսնանալը մեկ անգամ արդեն աուսնացած է եղել և այդ ամուսնությունից ունի մեկ որդի, ով Զառայի և Արտաշեսի հարսանյաց արարողության ժամանակ ազապ բաշու դերն է ստանձնել։

Զառայի և Արտաշեսի դուստրը՝ Էլեն Ասատրյանը, աշխատում է որպես հաղորդավարուհի Նուռ հեռուստաընկերությունում։

Էլենը մի առիթով նշել է, որ երբեք նոր միջավայրում չի հայտնում, որ ինքը Զառայի դուստրն է, քանի որ ցանկանում է իրեն ընկալեն և ընդունեն որպես անհատ, այլ ոչ՝ «աստղի դուստր», իսկ հետագայում, երբ իմանում են հաճելիորեն զարմանում են։


Понравилась статья? Поделиться с друзьями: