«Երբեմն տարօրինակ նվերներ եմ ստանում․․․»․ ահա թե ինչ նվեր է ստացել Գլումովը և ինչ են առաջարկել հետևորդներն անել այդ նվերի հետ


Գոռ Գրիգորյանը՝ նույն ինքը Եգոր Գլումովը, այն սիրված հաղորդավարներից է, ում հանրությունը մշտապես ուրախ է տեսնել տարաբնույթ միջոցառումների ժամանակ։

Ռադիոհաղորդավարը բացի աշխատանքային ակտիվությունից երբեմն էլ որոշակի ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում, որտեղ սիրով ներկայացնում ընտանեկան և այլ ուշագրավ դրվագներ։

Այս անգամ Գլումովը պատմել է, որ նա մշտապես տարօրինակ նվերներ է ստանում։ Եվ ահա հերթական տարօրինակ նվերն է ստացել և չգիտի թե ինչպես վարվի այդ նվերի հետ։ Նա դիմել է հետևորդների օգնությանը։ Բանն այն է, որ հաղորդավարին ջայլամի ձու են նվիրել և ներկայացված լուսանկարում երևում է, որ այն բավականին մեծ է։

Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել այդ հսկա ձվից ձվածեղ պատրաստել։ Նշել  են, որ ջայլամի մեկ ձուն հավասար է հավի քսան սովորական ձվին։ Ռադիոհաղորդավարին առաջարկել են պատրսատել ձվածեղը և հրավիրել մտերիմներին համեղ հացկերույթի։ Եղել են նաև այլ առաջարկներ։

Օրինակ՝ ձվի վրա փոքրիկ անց բացել, դուրս բերել պարունակությունը, իսկ կեղևը պահպանել և ստեղծել յուրատեսակ հավաքածու։ Իսկ թե որ տարբերակը կընտրի Գլումովը, դեռևս պարզ չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями: