Կարծում ենք բոլորն էլ հիշում են տարիներ առաջ փոքրիկ երգչուհի Նանուլին։ Երեխաները սիրում էին լսել իրենց հասակակից երգչուհու կատարումները, պարել նրա երգերի ներքո, ուրախանալ և բարձր տրամադրությամբ անցկացնել իրենց գունավոր օրերը։

Նանուլը ինչպես հայտնի է պարուհի Վիկա Մարտիրրոսյանի դուստրն է։ Նա նաև հրաշալի պարում է, որն, ըստ երևույթին, ժառանգել է մայրիկից։ Սակայն փոքրիկը ընտրեց երգչուհու կարիերան։

Նա մի շարք երգեր ունի, որոնք մանկական բովանդակություն ունեն և մինչ այսօր էլ այդ երգերը հնչում են մանկական գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ։ Նանուլը վերջերս նոր երգով հանդես եկավ, որտեղ թեմատիկան մի փոքր փոխվել էր, սակայն մանկականությունը պահպանել էր։

Երգը շատ կարճ ժամանակահատվածում հատել է երկու միլիոնի դիտողականության սահմանը։ Երիտասարդ երգչուհու հանրայնացված լուսանկարներից կարելի է հասկանալ, որ նա սիրում է գեղեցիկ հագնվել և ամեն բան անում է, որպեսզի հրաշալի տեսքով ներկայանա իր հանդսատեսին։

Նանուլը մեծացել է և գեղեցկադեմ օրիորդի նմանվել։