Այսօր՝ հունվարի քսանին, Անի Քոչարը տոնում է ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է հենց ինքը՝ Անին։ Նա կեսգիշերն անց սոցիալական իր հարթակներում տեղեկացրել է այդ մասին իր հետևորդներին։

Անին հանրայնացրել է իր լուսանկարները և կից գրել ու երանություն տվել, որ կյանքն էլ այդ լուսանկարների պես մշակված լիներ։ Անին գրել է․ «Տարիներ առաջ սիրող մի սիրտ է ծնվել աշխարհում․․․ Տարեդարձն է իմ այսօր»։

Անի Քոչարի հետևորդները, երկրպագուները շտապել են շնորհավորել սիրելի լրագրողին, հասարակական գործչին և հայտնել իրենց սրտի անկեղծ ու ջերմ բարեմաղթանքները։

Անին այսօր դարձավ երեսունվեց տարեկան և չնայած իր երիտասարդ տարիքին՝ հասցրել է ճաշակել շատ դառնություն, կռիվ է տվել մահի դեմ և հաղթանակած դուրս եկել։

Այսօր էլ իր օրինակով կանգնած է մարդկանց կողքին և իր օգնության ձեռքն է պարզում կարիքն ունեցողին։ Անին ամուսնացած է, ունի մեկ որդի։ Շնորհավորում ենք նրան և մաղթում անսահման առողջություն և երջանություն։