Անմահացած հերոսնեերի ընտանիքների մասին պատմություններն այնքան հուզիչ ու ցավոտ են, հաճախ մինչև անգամ սիրտ մաշող ու քայքայող, որ անկեղծորեն ցանկանում ես օգնել, սակայն հնրավոր չէ, անհնար է այդ անտանելի ցավը մոր սրտից հանել ու այլ տեղ բնակեցնել։

Գևորգ ու Կարեն Գևորգյաններին շատերը ճանաչեցին։ Այս տղանները ընկան հանուն հայրենիքի։

Օրերս լույս աշխարհ է եկել նրանց փոքրիկ եղբայրը, ում Արեն անունն են շնորհել։

Արենը լույս, ջերմություն ու հույս է բերել ընտանիքին։ Հերոսածին մայրը պատմել է, որ մինչ նորածնին ունենալը տղաները երազում եկել էին՝ նորածին երեխային գրկած և ասել, որ պահի փոքրիկին։

Մայրը՝ Արևիկ Միքայելյանը, տարակուսանքով հայտնել էր տղաներին, որ ինքը հենց իրենց է ուզում, ուրիշ ոչ ոքի, իսկ տղաներն անմիջապես պատասխանել են, որ իրենք մնալ չեն կարող և հորդորել են անպայման պահել «պուճուրին»։ Այս մասին մանրամասն դիտեք վարը։