Սոֆի Դևոյան կրտսերը՝ հետևելով տատիկի օրինակին քայլեց նրա հետքերով, իսկ այժմ հիանալի պարուհի է, ով ներկայանում է մեծ բեմերում և հիացնում հանդիսատեսին։

Սոֆին ունի իր պարային խմբերը, որտեղ աշակերտներին սովորեցնում է պարել; Պարուհին բավական ակտիվ է նաև համացանցում։ Նա հետևորդներին պատմում է իր կյանքի անցուդարձը։

Օրերս էլ հայտնել էր, որ առողջության հետ կապված որոշակի խնդրներ են առաջ եկել, որն առաջացել է իր գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով։ Այս օրերին Սոֆին ընտանիքի հետ գտնվում է Ջերմուկում։ Նա որոշել է դադար առնել և մի փոքր հանգստանալ։

Ջերմուկի հրաշալի բնությամբ հիացած՝ պարուհին որոշել է ֆոտոնկարահանում իրականացել և արդյունքը շլացնող է։

Նա ստացված լուսանկարներով կիսվել է համացանցային հարթակում և կից գրել․ «Աաաա․․․ երազում էի կտրվել քաղաքի աղմուկից և ստանալ այսպիսի ձմեռային հեքիաթային պատկեր։ Ուզում եմ 2022-ը լինի այս տեսարանի պես մաքուր, խաղաղ և հզոր…»։