Եվ միայն հայերի մեջ կան ստրուկներ, ովքեր այդ դահիճին համարում են «փրկիչ»․ Տիգրան Խզմալյան


Տիգրան Խզմալյանը, ով հանդիսանում է Եվրոպական կուսակցության նախագահը, հայտնի է իր հակառուսական հայացքներով։ Հայաստանի ճակատագրի բոլոր դժվարին իրավիճակների համար Տիգրան Խզմալյանը մեղադրում է Ռուսասատանին։

Նա իր բոլոր հարցազրույցներում պնդում է, որ Հայաստանը պետք վայրկյան առաջ դուրս գա ռուսական տիրապետությունից և նրա խոսքով՝ այդժամ միայն  Հայաստանի ապագան կարող է նշմարվել։

Քաղաքական գործիչը հերթական գրառումն  է կատարել, որը կրկին հակառուսական բովանդակություն ունի։ Նա մասնավորապես գրել է․ «Պուծինը զավթեց Ուկրաինան, Վրաստանը, Սիրիան, Մոլդովան, Արցախը։ Նրան դեմ է ողջ աշխարհը։ Եվ միայն հայերի մեջ կան ստրուկներ, ովքեր այդ դահիճին համարում են «փրկիչ»»։

Քաղաքական գործիչը ռուս-ուկրաինական պատերազմը խիստ դատապարտում է և ՌԴ նախագահին համարում չարիք, որի դեմ դիմակայել կարծես թե ոչ ոք չի կարողանում։

Սակայն նա պնդում է, որ Ռուսաստանի վերջը մոտ է, և Հայսատանը իր դիրքորոշումներում պետք է հստակություն դրսևորի։


Понравилась статья? Поделиться с друзьями: