Արծրուն Հովհաննիսյանը վերջերս համացանցային տիրույթում ակտիվություն է ցուցաբերում և պարբերաբար հրապարակումներ է կատարում։

Նրա հրապարակումները հիմնականում զինվորական բնույթի են։ Նա պարբերաբար զինվորների հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացնում և նշում, որ այդ հերոս տղաների մասին դեռ ինքը կխոսի։

Կխոսի ու կպատմի նրանց հերոսական, խիզախ արարքների մասին։ Արարքներ, որն ամողջ հայ ազգին հպարտանալու առիթ են տալու, որ ապրում և արարում են նման երիտասարդների կողքին։ Այս անգամ Արծրունը, սակայն, ընտանեկան հրապարակում է կատարել և ցույց տվել դստերը։

Փոքրիկն ուղղակի հրաշք է։ Զինվորական հայրիկը դստեր լուսանկարը հանրայնացրել է նրա տարեդարձի առիթով։ Աղջնակն այսօր դարձավ հինգ տարեկան։

Հայրիկը աշխատանքի բերումով հաճախ է բացակայում տանից և շատ կարևոր իրադարձությունների չի կարողանում մասնակցել։

Լուսանկարին կից Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Այսօր այս Լույսը դարձավ 5 տարեկան և իր ծնվելու օրվա նման հայրիկը տանը չի»։ Լուսանկարը՝ նյութին կից։