«Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»․ Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց


Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սոցիալական հարթակում ակտիվ է։ Նա կյանքի յուրաքանչյուր իրադարձություն կիսում է հետևորդների հետ։ Այս անգամ ինսթագրամի «պատմություններ» բաժնում, որտեղ յուրաքանչյույր տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։

Հարցուպատասխան ձևաչափում Գոհարը հետևորդներից մեկի հարցին, թե որտե՞ղ է է նրա ամուսինը, պատասխանել է․ «Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»։ Պատասխանից հետո հետևորդները նկատել են, որ դիմահարդարը ջնջել է ամունու հետ համատեղ բոլոր լուսանկարները։

Նմանօրինակ պատասխանով դիմահարդարը հաստատել է բաժանման լուրը։ Բոլորովին վերջերս զույգը հանգստանում էր Մալդիվներում, որտեղից հայտնի դիմահարդարը ռոմանտիկ լուսանկարներ էր հանրայնացնում։

Մալդիվներից հետո Գոհար Ավետիսյանն ընտանիքի հետ հանգստացել է Դուբայում։ Գոհարն առանց ամուսնու էր մեկնել, ինչն էլ կասկած է հարուցել հետևորդների մոտ զույգի բաժանման վերաբերյալ։

Գոհարն ու Սերգեյը, ունեն որդի՝ Գասպարը, ով շուտով կբոլորի մեկ տարին։ Գոհարի երկրպագուները մեկնաբանություններում ափսոսանք են հայտնել զույգի բաժանման համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: