Ես և իմ մշտական ու ամենահավատարիմ ընկերները․ Իննա Խոջամիրյանը նոր կադրեր է ցույց տվել ճամփորդությունից


Իննա Խոջամիրյանը շարունակում է համացանցային  ակտիվություն պահպանել և հետևորդներին հաղորդակից դարձնել իր կյանքին։

Դերասանուհին անձնական բնույթի հանրայնացումներ չի կատարում և անձնական կյանքից ոչինչ չի հայտնում, բայց սիրով ցույց է տալիս կյանքում տեղ գտած այլ ուշագրավ իրադարձություններ և մանրամասներ ներկայացնում հանգստից, ժամանցից և հատկապես ճամփորդություններից։

Դերասանուոհւ վերջին ճամփորդությունը դեպի Ֆրանսիա էր։ Իննան հասցրել է լինել ֆրանսիական մի շարք քաղաքներում, վայելել Փարիզը և գեղեցիկ օրեր ունենալ ֆրանսիական միջավայրում։ Նա գեղեցիկ կադրեր է ներկայացրել Փարիզից և կից գրել, որ միայնակ ճամփորդությունը նույնպես հաճելի է և ուրույն տեղ ունի իր կյանքուն։

Իննա Խոջամիրյանը մասնավորապես գրել է․ «Փարիզում ենք…Ես և Իմ մշտական ու ամենահավատարիմ ընկերները` ճամպրուկն ու գիրքը…»։ Դերասանուհին իրեն միայնակ չի զգում, քանի որ իր հետ են՝ սիրելի ճամպրուկը և գիրքը, որոնք իր մշտական ուղեկիցներն են և ընկերները։

Դերասանուհուն հաճելի, գեղեցիկ և արկածներով լի ճամփորդություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: