Ես քո պապան եմ․․․ Հրաչ Մուրադյանի և դստեր զվարճալի խոսակցությունը․ տեսանյութ


Հրաչ Մուրադյանը շարունակում իր ակտիվությունը համացանցային տիրույթում և հաճախ է ցույց տալիս ընտանեկան դրվագներ, որտեղ կարելի է տեսնել նրա դստերը՝ հրաշք Միային։

Հրաչի հրապարակումները հիմնակնում զվարճալի բնույթի ընտանեկան հոլովակներ են։ Միան մեծանում է հետևորդներ աչքի առաջ։ Փոքրիկն իսկական գեղեցկուհի է։

Նա մեկ տարեկան է և արդեն քայլում է ու խոսելու առաջին փորձերն է կատարում։ Միան կարողանում է ասել դադա և մամա։ Հրաչը մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ դստերը հորդորում է ասել՝  պապա, սակայն ի պատասխան հայրիկին՝ Միան ասում է՝ մամա։

Հրաչ Մուրադյանը սրտնեղելով ասում է, որ ինքը Միայի մայրը չէ, այլ՝ հայրը։ Եվ թե ինչո՞ւ է Միան հայրիկին մամա ասում, Հրաչն այդպես էլ չի կարողանում հասկանալ։

Վարը ներկայացված տեսնայութում առաջարկում ենք դիտել Հրաչ Մուրադյանը հրապարակած հոլովակը և ականատես լինել հոր և դստեր զվարճալի երկխոսությանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: