Այսօր՝ հուլիսի հինգին, Լիլիթ Ղուկասյանի ծննդյան օրն է։ Երգչուհին հայտնի է որպես Լիլու անվամբ։ Այսօր նա դարձավ քառասուն տարեկան։

Լիլուին երկրպագուները ճանաչում են ոչ միայն որպես տաղանդավոր երբգչուհի, այլև մեծ հումորով, ուրախ, բարի և անչափ կարեկից անհատականություն։ Երգչուհին համացանցային հարթակում լայն շփումներ ունի հետևորդների հետ։ Նա հաճախակի կազմակերպվող հարց ու պատասխանների միջոցով կարողանում է մտերմություն հաստատել հետևորդների հետ։

Լիլուն բնակվում է Ամերիկայում, սակայն հոգու բոլոր թելերով կապված է իր հայրենիքին և հաճախ է մտահոգություն հայտնում հայրենիքի մասին։ Երգչուհին երկու երեխաների մայր է և շարունակում է երգչուհու իր կարիերան։

Ծննդյան օրվա առիթով Լիլուն հումորային գրառում է կատարել։ Նա յուրօրինակ կերպով տեղեկացրել է, որ այսօր իր ծննդյան օրն է։

Լիլուն մասնավորապես գրել է․ «Ողջո՜ւյն 40… Ես քեզ սպասում էի, տակա՛նք․․․»։ Շնորհավորում ենք երգչուհուն և ամենայն բարիք մաղթում։