«Ես քեզ չեմ խնդրում ինձ համբուրել և ներողություն խնդրել, երբ կարծում եմ, որ սխալ ես, ես նույնիսկ չեմ խնդրում քեզ գրկել ինձ»․ Անի Քոչար


Անի Քոչարը, ով որպես լրագրող և հասարակական գործիչ, ինչպես նաև ուժեղ մարդկային տեսակ կերտելու մոտիվացնող անձ, սիրվել է հանրության կողմից։

Նա համացանցային հարթակում հաճախ է կիսվում հանրության հետ իր թե՛ դժվարին, թե՛ երջանիկ պահերով և որպես իրական ու կենդանի օրինակ ցույց տալիս մարդկանց իր մոտեցումները երջանիկ լինելու համար։ Այս անգամ Անին սոցհարթակում լուսանկարներով է կիսվել, որոնց կից գրառել է Ֆրիդա Կալոնի խոսքերը, որոնք մարդուն ոչինչ չստիպելու և դրանով երջանիկ լինելու մասին է։

Անին գրել է, որ գրողի այս խոսքերը նույնությամբ կգրեր, եթե Ֆրիդան ժամանակին չգրեր։ ««Ես քեզ չեմ խնդրում ինձ համբուրել և ներողություն խնդրել, երբ կարծում եմ սխալ ես։ Նույնիսկ չեմ խնդրում գրկել ինձ, երբ ամենաշատն է դա պետք:

Չեմ խնդրում ինձ ասել, թե որքան գեղեցիկ եմ, նույնիսկ եթե դա սուտ է։ Չեմ խնդրելու քեզ զանգել և պատմել քո անցնող օրվա մասին և ասել, որ կարոտել ես»:

Այնուհետև շարունակելով գրառումը՝ լրագրողը նշել է մի շարք «չխնդրելու » պատճառներ․ չի խնդրի շնորհակալություն հայտնել, հոգ տանել իր մասին, աջակցել, լսել իրեն և այլն։ Եվ այդ ամենն այն պատճառով, քանի որ եթե պետք է խնդրել, ապա այլևս ցանկություն չկա։ Անիի հետևորդները լուսանկարներների ներքո գրառումներ են կատարել և համաձայնել նրա հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!