Անժելա Սարգսյանին շատերն են հիշում։ Նրա շուրջ զարգացած սկանդալից հետո դերասանուհին մեկնեց ԱՄՆ, որտեղ էլ՝ ըստ իր շատ հարցազրույցների, բազմաթիվ դժվարություններից հետո կարողացել է վերջապես մտնել կյանքի հունի մեջ։

Անժելան դստեր հետ բնակվում է Ամերիկայում, աշխատում, սովորում և ապրում ակտիվ կյանքով։ Համացանցում նա նույնպես որոշակի ակտիվություն ունի։

Այս անգամ նա մի լուսանկար է հանրայացրել, որտեղ ներկայացել է հետևորդներին առանց շպարի, բնական գեղեցկությամբ։ Հետևորդները գնահատել են դերասանուհու բնական գեղեցկությունը։ Նրանց ուշադրություն, սակայն, առավել շատ գրավել է լուսանկարներին կցված գրառումը։

Անժելան կցել էր հետևյալը․ «Ես վստահում եմ կյանքիս հաջորդ փուլին, քանի որ ես գիտեմ հեղինակին»։ Երկրպագուները նրան հաջողություններ են մաղթել։

Ավելի վաղ Անժելան ցույց էր տվել դստեր տարեդարձի լուսանկրները։ Շատերին զարմացրել էր, որ դերասանուհու դուստրն արդեն տասնվեց տարեկան է։ Մայր ու աղջիկ ասես ընկերուհիներ լինեն։