Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կյանքից հեռացել էր Զառա Արամյանի մայրը։ Դերասանուհուն ցավակացական և գոտեպնդող խոսքեր են հղել ինչպես հարազատներն ու մտերիմները, այնպես էլ օգտատերրեը, որոնք սիրում և գնահատում են մշակութային գործչին։

Բոլոր ցավակցակցություններին Զառան պատասխան գրառում է կատարել և իր շնորհակալությունը հայտնել իր կողքին լինելու համար։

«Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է մոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնում»,- Զառա Արամյանը մեջբերել է Գաբրիել Գարսիա Մարկեսի խոսքերը, այնուհետև հավելել․ «Իմ սիրելի և թանկ ընկերներ, կարդացել եմ ձեր բոլոր ցավակցականներն ու գրառումները․ շատ հուզվել եմ բոլորիդ սիրո և հարգանքից բխած բառերից։

Ես վշտի մեջ եմ, դուք կիսում եք ինձ հետ այն։ Լինելով ծնողներիս միակ զավակ, լինելով միայնակ, փաստացի ես միայնակ չեմ՝ ունեմ հանձինս ձեզ հազարավոր քույրեր և եղբայրներ։ Շնորհակալ եմ ձեր սերը ինձ շռայլելու համար։

Ցանած սիրո պտուղը հենց հետ վերադարձող սերն է։ Ապրեք երկար, առողջ և հնարավորինս վայելեք ձեր ծնողների ներկայությունը։ Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»։