Լյուսի Հայրապետյանը կիսվել է իր գեղեցիկ մարմնի պահպանման գաղտնիքներով։ Նա տասը կետ է ներկայացրել, որոնց հետևելով կարելի է պահապանել գեղեցկությունը, ունենալ լավ կազմվածք։

Մոդելը մարզասրահից լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ մանրամասնել իր՝ մշտապես լավ տեսք ոնենալու գաղտնիքները։ Նա գրել է, որ արթնանալուն պես տասներեք մեծ կում ջուր է խմում, որից կես ժամ անց իրեն թույլ է տալիս ուտել։

Իսկ, առհասարակ, ուտում է օրվա մեջ հաճախակի, սակայն քիչ քանակությամբ։ Ապա գրել է, որ շաբաթական 1-2 անգամ տասներկու ժամով ոչինչ չի ուտում և որ ամենակարևորն է ջուր, շատ ջուր, որը սնուցում է ուղեղը և օրգանիզմից դուրս բերում տոքսինները։

Ապա նշել է, որ սննդակարգից բացառել է պանիրը, խմորեղենը, հացը, քաղցրեղենը, սուրճը՝ մեծ դժվարությամբ, սակայն ստացվել է։ Մրգերն ուտում է մինչև 13։00։ Խուսափում է տապականերից, շատ դանդաղ է ուտում, երկար ծամելով։

Աշխատում է քնել 00։00-ին։ «Եվ վերջում ավելացրեք սեր ամեն ինչին ու կամքի ուժ։ Ես սիրում եմ փաթաթվել, գրկել, համբուրվել, հոգին ուտել»,- ավարտել է գրառումը մոդելը։