Նանե Իսրայելյանը բարձրաձայնում է հերթական տարածված մի խնդրի, բացասկան երևույթի մասին, որը տարածում ունի Հայաստանում։ Եվ այսպես, լրագրողը մասնավորապես գրում է․ «Փոխանցեք հիվանդանոցներում բուժվող քաղաքացիներին․

Հիվանդանոցներում բուժվող տարեցների հետ բժիշկները երբեմն տերն ու ծառայի նման են վարվում, ու դա այնքան երկար տարիների մեջ ձևավորված վերաբերմունք ա, որ սովորական ա թվում։ Դուք հիվանդների ծառան եք, ոչ թե հակառակը, ձեր աշխատավարձերը ստանում եք այդ հիվանդ մարդկանց տված հարկերից։

Եկեք ընկնենք բժիշկների սխալների հետևանքով մահացածների պատմությունների հետևից, մեծ մասամբ այդ մարդասպանները շարունակում են աշխատել և նոր կյանքեր խլել։ Այսօր ինձ կանչել էր տարեց կին, ես սարսափում եմ, երբ տեսնում եմ հիվանդների հանդեպ աշխատողների վերաբերմունքը, շատերը պիտի հավերժ զրկվեն այդ ոլորտում աշխատելու բոլոր հնարավորություններից, քանի դեռ չեն հասկացել, որ հիվանդանոցը բուժելու համար ա նախատեսված, ոչ թե հիվանդանացնելու կամ հիվանդությունը խորացնելու համար։

Թող ինձ գրեն բոլոր նրանք, ովքեր հիվանդանոցներում վատ վերաբերմունքի են արժանանում, նրանք, ումից գումար են պահանջում լավ վերաբերմունքի դիմաց, նրանք, ովքեր խնդիրներ ունեն այս ոլորտում։

Ես ձեր կողքին եմ։ Լրագրողի մասնագիտության մեջ ամենակարևորը մարդն ա, քաղաքացին, հասարակության այն ներկայացուցիչը, որն անկախ իր ունեցած դիրքից և պաշտոնից դիտում է քեզ: Ես պայքարում եմ մեր հայրենակիցների իրավունքների և ազատության համար»։