«Ես Սարոն եմ, լավ եմ արել, որ ծնվել եմ, երևի»․ այսօր Սարո Թովմասյանի ծննդյան օրն է․ երգչի գրառումն այդ առիթով


Այսօր՝ օգոստոսի երեսունին, Սարո Թովմասյանի ծննդյան օրն է։ Սիրված երգիչն այսօր դարձավ երեսունութ տարեկան։

Սարոյին սիրում են հազարավոր երկրպագուներ, ովքեր հետևում են համացանցային տիրույթում և հաղորդակից լինում երգչի կյանքի ուշագրավ իրադարձություններին։ Երգիչը սիրով է ցույց տալիս ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան-անձնական դրվագներ։

Այսօր Սարոյի ծննդյան առիթով երգչին շրջապատել են նրա հարազատները, ընկերները և փորձել հոբելյարի օրը ուրախությամբ և երջանկությամբ լեցուն պահել։

Իր ծննդյան առիթով Սարոն հետևյալ գրառումն է կատարել․ «Մեկը կասի՝ բարով ծնվեց, ապրեն Քաջիկ-Բավական։  Մեկն էլ կասի՝ բան չփոխվեց, ի՞նչ կա այսքան գովական: Ես էլ կասեմ՝ Հորս արև, հարգեք տարիք ու ծնունդ, ապրեք սիրուն, ապրեք թեթև, նվեր տվեք կամ սնունդ։

Ես Սարոն եմ, լավ եմ արել, որ ծնվել եմ, երևի։  Ամեն ինչ պատահական չէ, ամեն ինչն է վերևից…thank you»։ Շնորհավորում ենք երգչին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: