Գոհար Գասպարյանն անչափ հուզիչ հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է Սոսիի լուսանկարը և կից գրառման մեջ վերհիշել անցյալ տարվա տխուր իրադարձությունը։

Սոսին, ով հրաշալի ստեղծագործությունների հեղինակ էր, վթարի հետևանքով զրկվեց կյանքից։ Գոհարը մեծ ցավով հայտնել է, որ վարորդն այդպես էլ անպատիժ մնաց։

Նա նշել է, որ մեկ տարի առաջ այսօրը նա օրացույցից ջնջել է։ Անցյալ տարի գարուն իր համար այդպես էլ չի եկել։ Մեկ տարի է ինչ Գոհարն անցկացրել է առանց հարազատ հոգու, առանց բարի ու ազնիվ հոգու։

Հաղորդավարուհին ընդգծում է, որ վարորդն այդպես էլ չպատժվեց, չպատժվեց նաև ննջեցյալի տանից հեռախոս գողացողը և ոստիկանները։ Այնուհետև հավելում է, որ միմիայն իրենց ընկերոջ անունը չկեղտոտելու համար են անպատիժ թողել նրանց։

«Վախեցեք երկնային ահեղ դատաստանից։ Իսկ Սոսին եղել է, կա և դեռ կլինի իր ստեղծածով, իր թողածով և իր ԼՈՒՅՍՈՎ։ Անասելի կարոտում ենք…»,-գրել է Գոհարը։