«Ես պաշտոն չեմ ուզել և չեմ ուզում, ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում»․ Արմեն Աշոտյան


Արմեն Աշոտյանը, ով պարբերաբար անդրադառնում երկրի քաղաքական կյանքին, կեսգիշերն անց համացանցային գրառմամբ հանդես եկավ, որը սկսել է «Մանթո մի ընկեք» վերտառությամբ։

Աշոտյանն անդրադաձել է, ինչպես ինքն է նշում՝ «օրվա խայտառակություններին»՝ «Վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի քսանի հետևանքներն են։

Չարիքի մատերիալիզացիա»,- գրել է Աշոտյանը, ով մի քանի անգամ հայտարարել է արդեն, որ ընտրություններն ուղեկցվել են իշխանական լծակների կիրառմամբ։ Նշել է, որ ինքը 2018- ից սկզբունքորեն չի մասնակցել ընտրությւոններին և խորհուրդ է տվել մարդկանց՝ նյարդերն ամուր պահել։

«Ես պաշտոն չեմ ուզել և չեմ ուզում։ Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում։ Վստահ եմ, նաև դուք»,- գրառման ավարտին հավելել է Աշոտյանը։

Համացանցային տարբեր հարթակներում Աշոտյանի գրառումը, մեղմ ասած, չի ողջունվել և ակտիվ քննարկվել է օգտատերերի կողմից, ովքեր քննադատաբար են մոտեցել քաղաքական գործչի վերոնշյալ մտքերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: