Անահիտ Մուտաֆյանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակում, հիմնականում քաղաքական բնույթի գրառումներ է կատարում և հայտնում իր կարծիքը տարբեր իրողությունների վերաբերյալ։

Դերասանուհին փնովում է ներկայիս իշխանություններին։ Այս անգամ նա գրել է Արցախի մասին և անդրադարձել հայկական երկրորդ պետության շուրջ ծավալվող խոսակցություններին։

Անահիտը գրել է․ «88-ին մանկական բռուցքս բարձրացրեցի վեր հանուն Արցախի, 7 տարեկանում առաջին անգամ գուլպա գործեցի Արցախս պահող զինվորի համար, առաջին անգամ հարազատի կորուստ զգացի Արցախիս համար։

Ապրեցի, արարեցի հանուն Արցախիս, պայքարեցի և պայքարում եմ հանուն Արցախիս։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թուրքը չի կարող լինել իմ բարեկամը, ես չեմ կարող մոռանալ եղեռնը, ես չեմ կարող մոռանալ իմ 5000 եղբայրների ցեղասպանությունը։

Եվ ուրեմն ի զեն․․․ Մահ կամ ազատություն»։ Այո՛, Արցախը հայկական է, բայց նոր կոտորածը, նոր զոհերն անթույլատրելի են։