«Ես չեմ գողացել Սաթենիկ Հազարյանի պայուսակը»․ Լուիզա Ներսիսյանի հումորային և դիպուկ գրառումը


Մի քանի օր առաջ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը սոցիալական հարթակում տեղեկացրել էր հանրությանը, որ իր պայուսակը գողացել են, որի մեջ եղել է գումար, բոլոր փաստաթղթերը և թանակարժեք իր, որն անչափ կարևոր է Սաթենիկի համար։

Խնդրում էր մարդկանց օգնել իրեն և փոքր-ինչ տեղեկություն ունենալու դեպքում կապ հաստատեն իր հետ։ Բացի նրանից, որ դերասանուհին կոնտակտային տվյալներ էր թողել հետադարձ կապ հաստատելու համաւր, նաև հանրայնացրել էր գողացված պայուսակի լուսանկարից։

Սաթենիկն այդպես հուզված դեռ չէր եղել։ Ահա այս ֆոնին դերասանուհի Լուիզա Ներսիսյանը մի լուսանկար է հանրայնացնում, որտեղ երևում է , որ այն նկարահանումներից արված լուսանկար է։

Եվ իրավամբ, լուսանկարն արված էր «Գարիկի շոու»-ից ։ Լուիզայի ձեռքին կա պայուսակ, որն անչափ նման է Սաթենիկի գողացված պայուսակին, ասես՝ հենց այդ պայուսակն է։

Լուիզան հրապարկամանը կցել է հումորային գրառում, որտեղ տեղեկացրել է․ «Ես չեմ գողացել Սաթենիկ Հազարյանի պայուսակը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: