Անաիս Սարդարյանը, ով սպասում է երկրորդ երեխային, իրական տոնի է վերածել առաջնեկի ծննդյան օրը։ Երեկ դերասանուհին նշել է որդու՝ Մոնթեի տարեդարձը։

Անաիսը օրվա ամենահետաքրքրական դրվագներով կիսվել է իր օգտահաշվում և կից գրառման մեջ շնորհակալություն հայտնել բոլորին, ով շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց իր հրաշք տղային։ Անաիսը մասնավորապես գել է․ «Աստծուն շնորհակալ եմ, որ կարողացա Մոնթեիս էդքան ժպիտներ պարգևեմ։

Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար։ Ես ու Մոնթեն սիրում ենք բոլորիդ»։ Դերասանուհու հետևորդները հիացել են գեղեցկադեմ Մոնթեով և շարունակել շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ հղել։

Նրանք չեն մոռացել նաև սիրելի դերասանուհուն։ Նշել են, որ նոր կարգավիճակը նրան անչափ սազում է և նա է՛լ ավելի է գեղեցկացել։

Անաիսը կրել է սև զգեստ, որն ընդդգծել էր նրա գեղեցկությունը։ Երջանիկ մայրիկն ուղղակի փայլում էր երջանկությունից։