Քրիստինե Պեպելյանը այն հայ արտիստներից է, ով նույնպես մշտական բնակություն հաստատեց Ամերիկայում։ Երգչուհին որդի ունի, սակայն ամուսնու մասին խոսել չի սիրում, նա հարցազրույցներից և ոչ մեկում անձնական կյանքի վերաբերյալ մանրամասներ չի սիորւմ հայտնել։

Որդին՝ Արեգը, իսկական արև ասես լինի։ Երգչուհին հիանում ու հպարտանում է որդով։ Նա միայն վերջերս սկսեց նրա մասնակցությամբ կադրեր հանրայնցնել և կիսվել իր երջանկությամբ։

Ընտանեկան կյանքից զատ Քրիստինեն չի դադարել աշխատել։ Նա շարունակում է նոր ստեղծագործություններով հանդես գալ և հիացնել երկրպագուներին։

Եվ ահա Քրիստինե Պեպելյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն կոչվում է «Ես ու դու»։ Երգի խոսքերը հեղինակել է Անահիտ Մխիթարյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։

Երգը սիրո մասին է, այն սիրային գեղեցիկ պատում է, որը դերասանները և երգչուհին գեղեցիկ ձևով են ներկայացնում։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը։