Ես ողջ եմ… Նարե Գևորգյանը ընկել է բեմում. նա հոլովակ է հրապարակել ու գրառում կատարել


Նարե Գևորգյանն աշխատանքային ակտիվ պրոցեսում է։ Նա նաև ոչ հաճախ, սակայն հրապարակուներ է կատարում համացանցային տիրույթում և ցույց տալիս համերգային դրվագներ կամ առօրյա կադրեր։

Եվ ահա երգչուհին համերգային շրջագայության մեջ է։ Արմենը, Հակոբը և Նարեն շրջագայում են Հայաստանի մարզերում և համերգային ծրագրով հանդես գալիս հայրենակիցների համար։

Այդ հետաքրքրական շրջագայություններից էլ երգիչները երբեն-երբեմն կադեր են հանրայնացնում։ Եվ ահա համերգներից մեկի ժամանակ երգչուհին բեմում ընկնում է։ Նարեն չի խառնվում և շարունակում է իր ելույթը։

Նրան օգնում են կանգնել։ Միջադեպը, իհարկե, անհանգստացրել էր երգչուհու երկրպագուներին, սակայն նկատելով, որ Նարեն ժպտում է, նրանց համար ևս զվարճալի է եղել այդ պահը։ Հոլովակը, որը Նարեն հանրայնցրել էր, կից գրել էր․ «Ես ողջ եմ‎»։

Համացանցային տարբեր հարթակներում Նարե Գևորգյանի երկրպագուները նրան  սատարել են և հիացական խոսքեր հղել և գոտեպնդել երգչուհուն։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: