Երիտասարդ, սակայն արդեն սիրված դերասան Բեն Ավետիսյանը հունիսի տասներեքին տոնել է երեսունամյակը։ Օրն անցկացրել է ժամանցային վայրում։

Դերասանը պատմել է, որ տոնական օրը սկսել է կեսգիշերից, երբ ընկերները եկան և օրն իսկապես տոն դարձրեցին։ Իսկ վաղ առավոտից շատ զբաղված է եղել, սակայն ողջ օրվա ընթացքում բարձր տրամադրությունը պահպանվել է։

Օրեր առաջ էլ կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի ծննդյան օրն է եղել, սակայն Դիանան, ինչպես բնորոշել է Բենը՝ ռոմանտիկ է․ նա ցանկացել է առանց հյուրերի անցկացնել օրը, իսկ Բենը, քանի որ կլոր տարեթիվ էր, ցանկացել է մեծ խնջույք կազմակերպել։

Կնոջ նվերի մասին խոսելիս՝ դարձյալ նշել է նրա ռոմանտիկությունը և պարզաբանել, որ նա փոքրիկ նվերը կարող է այնպիսի ռոմանտիկ ձևով մատուցել, որ Բենը միլիոններ ծախսելով՝ չի կարողանա հասնել դրան։

«Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։

Տա Աստված մինչև 31 տարեկան բալիկ ունենամ։ Դա այս տարվա ամենամեծ երազանքս է, որը խնդրում եմ Աստծուն»,- պատմել է դերասանը։ Բենի տոնական օրվա լուսանկարները ներկայացնում են նյութին կից։