Ես մինչև կյանքիս վերջ կսիրեմ Քիմ Քարդաշյանին․ Քանյե Ուեսթի անսպասելի հայտարարությունը բաժանումից հետո


Ինչպես գիտեն շատերը՝ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ գեղեցիկ զուգն այլևս պատմություն է։ Այո՛, աշխարհահռչակ այս զույգին շատերն էին հավանում և սիրում։

Եվ երկրպագուների համար չափազանց բարդ էր նրանց բաժանման մասին լուրն ընդունել։ Քիմն այլ սիրելի ունի, սակայն կան շատ երկրպագուներ, որոնք դեռ միասին են տեսնում Քիմին և Քանյեին։ Ռեփերը նույնպես չի կարողանում մոռանալ Քիմին։

Եվ իսկապես, ինչպես է դա հնարավոր, երբ Քիմը՝ տարիների իր սիրելի կինը, իր չորս զավակների մայրը, ուղղակի դաջվել է իր սրտում ու հոգում։

Զույգը յոթ տարի էր, ինչ ամուսնացած էր։ Քիմը հայտարարեց, որ բաժանման պատճառը ռեփերի հոգեբանական վիճակն է եղել։ Ռեփերն ամեն կերպ փորձում է գրավել նախկին կնոջ ուշադրությունը, սակայն ապարդյուն։

Իսկ հարցազրույցներից մեկում էլ նա խոստովանել է, որ ամուսնալուծված է, բայց  բաժանված չէ Քիմի և նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից: Քանյե Ուեսթը նաև հավելել է, որ մինչ կյանքի վերջ սիրելու է Քիմին։


Понравилась статья? Поделиться с друзьями: