Ալեքսանդր Բաբասյանը օրերը նախընտրել է անցկացրել է որդու՝ կրտսեր Ալեքսանդր Բաբասյանի հետ։ Նա բզմիցս նշել է, որ որդու հետ յորաքանչյուր վայրկյանը վայելք է։

Դերասանը պարբերաբար պատմել է, թե ինչպիսի հանգիստ է կազմակերպել։ Նրանք եղել են Ծաղկաձորում, որտեղից ուղևորվել են Դիլիջան և հրաշալի ժամանակ անցկացրել։

Մի քանի օրյա հանգստից Ալեքսանդրը մի քանի կադրեր էր հանրայնացրել, բայց վերջին հրապարակումը, որը նա կատարել է, անչափ կոլորիտային է և տպավորիչ։ Լուսանկարում հայր և որդի դաշնամուրի մոտ նստած են և նկատելի է նրանց միջև ջերմությունը։

Լուսանկարին կից դերասանը գրել է․ «Մարդ պետք է շատ, շատ, շատ գծուծ լինի սեփական ժամանակի հետ հարաբերությունների հանդեպ, մի ծախսեք ժամանակը անհամապասխան և ցածր մակարդակի մտածելակերպի մարդկանց վրա, մի ծախսեք նրա վրա ինչը չի մտնում ձեր երազանքների պլանների մեջ, մի վատնեք նրա վրա, որ վրեժխնդիր լինեք դավաճաններից, անգրագետներից։

Ես հենց այդպիսին եմ եղել, մտել եմ վեճերի մեջ, Ես լավ հասկանում եմ թե ինչ է ատելությունը… Այդ ամեն ինչի արդյունքում դու վատնում ես քո ամենաթանկ ակտիվը… Ժամանակը…»։