Սոֆի Դևոյան կրտսերը օրերս հետևորդների հետ անկեղծ զրույց է ունեցել։ Աղջիկները նրանից հետաքրքվել են, թե արդյոք Սոֆին սիրելիի հետ երբևէ վիճել է, ինչին պարուհին դրական պատասխան է տվել։

Օգտատերերը նաև հետքրքրվել են՝ արդյո՞ք վիճելուց հետո պարուհին հենց ինքը կկարողանա անել հաշտեցում տանող առաջին քայլը։

Սոֆին պատասխանել է, որ ինքը, առհասարակ, չի հասկանում «առաջին քայլ» ասվածը։

Դրա մեջ ոչ մի զարմանալի և տարօրինակ բան պարուհին չի տեսնում։ Նա ընդգծել է, որ եթե հարաբերություններն առողջ են, հաշվարկել պետք չէ, թե ով քանի անգամ է քայլ կատարել։

Այնուհետև պարուհին պատմել է, որ ժամանակի սղության պատճառով շատ հաճախ լիարժեք չի հասցնում սնվել, ինչի հետևանքով էլ երբեմն առողջության հետ խնդիրներ է ունենում։ Նա նշել է, որ 2-3 ամիսը մեկ ուշաթափվում և դա արդեն իր համար նորմալ երևույթ է դարձել։