Լուսինե Թովմասյանն, ով հաճախ է համացանցում գրառումներով հանդես գալիս, մշտապես հայտնում է հետևորդներին օգտակար տեղեկութունների մասին․ ինչպես կազմակերպել հանգիստը, ինչպես դաստիարակել երեխաներին և այլ անհրաժեշտ և օգտավետ թեմաներ։

Լուսինեն երկու երեխաների մայրիկ է, ով նաև ակտիվ աշխատանքային գործունեության մեջ է։

Այս անգամ գեղեցկուհին նոր հրապարակում է կատարել, որտեղ հանրայնացրել է իր լուսանկարները և կից գրառման մեջ պատմել իր բնավորության որոշ գծերի մաիսին և ակնկալել նրանց կարծիքները զգացմունքային անձանց վերաբերյալ։ Այս օրերին նա գտնվում է Իտալիայում և ամուսնու հետ վայելում ճամփորդությունը։

Լուսինե Թովմասյանը մասնավորապես գրել է․ «Ես շատ զգացմունքային եմ։ Իմ դեմքին միշտ ամեն ինչ գրված է. ինչ եմ զգում, ինչպես եմ վերաբերվում ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի: Ես լացում եմ առանց պատճառի և լիաթոք ծիծաղում:

Ես զգացմունքային եմ, և ինձ այնքան հեշտ է ապրել այսպես: Ի՞նչ եք կարծում, զգացմունքային լինելը օգնում է, թե՞ խանգարում»։