Դերասանուհի Լիա Զախարյանը հեռուստադիտողի կողմից բավականին սիրված է։ Նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում և կերտել այնպիսի կերպարներ, որոնք հիշվել են հեռուստադիտողի կողմից։

Այս անգամ դերասանուհին հարցազրույց է ունեցել և անկեղծորեն պատմել իր կյանքից որոշ մանրամասներ, որոնք բավականին հուզիչ են։ Իր խոսքում Լիան նշում է, որ տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը խոր հետք է թողել իր կյանքում։

Ավտովթարի հետևանքով դերասանուհին կորցրել է իր տատիկին, ում հետ մեծ կապվածություն է ունեցել։

Այդ վթարից հետո Լիան հասկացել է, որ մեծացել է տասը տարով, քանի որ խորապես գիտակցել ու հասկացել է, որ մենակ է մնացել, բայց անգամ լաց լինելու իրավունք չուներ, քանզի ծնող էր կորցրել և պետք է ուժեղ լիներ և կարողանար սատարել ու միայնակ չթողներ հարազատներին, ովքեր իր կարիքը շատ ունեին այդ պահին։

Լիա Զախարյանի կյանքի մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։