Երգչուհի Արմինկան վերջին տարիներին մշտապես բնակվում է Ամերիկայում։ Նա այնտեղ ապրում է որդու հետ։

Երկարատև աշխատանքային դադարից հետո երգչուհին փոքր քայլերով կարծես սկսկում է երբեմնի բուռն աշխաըտանքային եռուզեռը։ Նա նախ ամիսներ առաջ ներկայացավ զուգերգով Շպրոտի հետ, ապա ներկայացրեց իր «Անձրև» երգը նորովի․ նոր տեսահոլովակ և բոլորովին նոր մոտեցում։

Տեսահոլովակի պրեմիերային Արմինկան նշել էր, որ հենց «Անձրև» երգն էր, որը նրան փառք բերեց։ Արմինկան այս անգամ ինսթագրամյան իր օգտահաշվում նոր, գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառման մեջ Աստվածաշնչից մեջբերում է կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Ես ինքս կպատմեմ իմ մեղքերը, և Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը : (Սաղմոս 31.5)

Այսօրվա խորհուրդն է: Եթե մարդկության գոնե 50%-ն ապրեր այս գաղափարով ու,ամենակարևորը,գործեր, հիմա մենք չէինք ունենա այսպիսի աշխարհ: Մենք ինքներս ենք արժանացրել մեզ այս ամենին: Երանի հասկանայինք ու ընդունեինք դա…»: