«Ես երբևիցե Շուշին Շուշա չեմ անվանել»․ Ռուբեն Ռուբինյանը հերքեց, սակայն տեսանյութն այլ բան է պատմում․ տեսանյութ


ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դեռևս ամիսներ առաջ, երբ Հանրայինում Պետրոս Ղազարյանի հյուրն էր, նա, խոսելով Արցախի հանձնված տարածքների վերաբերյալ, Շուշին Շուշա անվանեց, ապա անմիջապես հետո շտկեց խոսքը։

Այդ ժամանակ բավական մեծ աղմուկ բարձրացավ պատգամավորի անվան շուրջ։ Հանրությունը քննադատությունների ենթարկեց Ռուբինյանին, ինչը սպասելի էր։

Վերջինս չէր արձագանքում այդ խոսակցություններին և չէր ենթարկվում քննադատության այդ հուժկու ալիքին։ Սակայն այսօր Ռուբինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձավ հունվարին ծավալված այդ խոսակցություններին։

Նա հայտարարեց, որ երբևէ Շուշին Շուշա չի անվանել։  Բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ տեսանյութը կա և ակնհայտ է ու լսելի, որ պատգամավորը քաղաքն անվանում  է Շուշա։

Պատգամավորը չասաց, որ սխալվել է և հետո ուղղել ինքն իրեն, նա հերքեց՝ ասելով, որ երբևէ բերդաքաղաքը Շուշա չի անվանել, հատկապես Հանրայինի եթերում։ Այս մասին պատմող տեսանյութը մանրամասնությամբ կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: