Ես երբեք չեմ մոռանում սիգ ձկան համը, որ փրկեց մեզ սովի ժամանակ, չեմ մոռանում ոսկե ատամներով և խիտ խուճուճ մազերով «գորիսի մեղր» շաքարաջուր վաճառողին․․․


Գայանե Ասլամազյանը, ով սոցտիրույթում երբեմն գրառումներ է կատարում, հաճախ է խոսում հայրենիքի ճակատագրի մասին։ Այս անգամ հաղորդավարուհին հերթական գրառումն է կատարել և հիշել հին, դժվարի օրերը և զուգահեռներ անցկացրել այսօրվա Արցախի հետ։

Գայանեն մասնավորապես գրել է․ «Երբեք չեմ մոռանում սիգ ձկան համը, որ փրկեց մեզ սովի ժամանակ, չեմ մոռանում ոսկե ատամներով և խիտ խուճուճ մազերով «գորիսի մեղր» շաքարաջուր վաճառողին, հերթերը՝ ցեխանման 250 գրամ հացի համար, խեղճ կանանց՝ ծանր կանիստրաներով հերթերում կանգնած վառելիքի համար, եռման ջրից այրվածք ստացած մարդկանց, հարևաններիս՝ ում հետ միասին կիսում էինք ամեն ինչը, լամպերն էլ մի սեղանի վրա դնում, որ մենք՝ համարյա մի տարիքի երեխաներս, կարողանանք կարդալ։

Վստահ եմ՝ շատերիդ թույլ չեն տալիս մոռանալ այդ տարիները նաև սառցահարված վերջույթները: Կարծում էի՝ հնարավոր չէ այդ տարիները մոռանալ, այդ ժամանակների դժվարությունները, բայց արի ու տես, որ չեք հիշում…. Հիմա Արցախում վերապրում են այդ նույն դժվարությունները և զգացմունքները:

Հասկանում եմ, որ սովորական քաղաքացիները այլևս չեն համախմբվի, որ անհատները դժվար մի բան կարողանան փոխել: Բայց վստահ եմ՝ կան մարդիկ, որ պիտի ընտրություն կատարեն:

Այս կյանքում բոլորը ունեն միայն մի բան, ինչ երբևէ, ոչ մեկ չի կարող խլել՝ ընտրության իրավունքը…. Աստված տա, որ ընտրություն կատարողը Հայ մնա…. Արցախը քսանչորս օր շրջափակման մեջ է…հարյուր քսան հազար գերի ունենք….»։


Понравилась статья? Поделиться с друзьями: