Սոֆի Դևոյան կրտսերը մասնակցել է հարսանեկան խնջույքի, որտեղ հարսանեկան կարևոր իրադարձություններից մեկի ժամանակ (հարսի փնջի հանձնման արարողություն) մասնակցել է և ծաղկեփունջը հենց նրան է բաժին հասել։

Այդ առիթով պարուհին անչափ ուրախացել է և մի քանի կադրեր է հանրայանացրել համացանցային իր հարթակում և կիսվել տպավորություններով։

Սոֆին նաև նշել է, որ ընկերուհիներն ավելի շատ են ուրախացել, իսկ մայրը, ընդհակառակը՝ իրադարձությունը հուզել էր նրան։

Պարուհին պատմել է, որ նախորդ հարսանեկան խնջույքներից մեկի ժամանակ կրկին իրեն էր բաժին հասել հարսի փունջը և հանդիպեց սիրելիին, իսկ այս անգամ վստահ է, որ հենց ինքն էլ կամուսնանա հաջորդը։ Սոֆին նաև կիսվել էր հետևորդների հետ և նշել, որ անչափ կարոտել է սիրելիին։

Նրանց սերը մեծ հեռավորություն է հաղթահարում։ Զույգը կարոտում է միմյանց, բայց նրանք խոստացել են, որ շատ շուտով վերջ կդրվի այդ տանջող կարոտին։ Տեսանյոյւթը՝ կից։