«Ես ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք․․․»․ Փաշինյանը նաև նշեց, թե որտեղ փնտրել ապացույցը․ տեսանյութ


Այսօր ԱԺ-ում Փաշինյանը Ուրիխանյանին լայնածավալ պատասխան է տվել։ Ասել է՝ դավաճանի պիտակավորմանը հիմք է հարկավոր և հղում է կատարել Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որպեսզի կարողանա վերհանել բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Մանրամասնորեն խոսելով նախկին իրողությունների մասին՝ վարչապետը բարկացավ և հռետորական հարցեր ուղղեց և այն մեղադրանքին, թե իշխանությունը պատերազմը հրահրել է, պատասխանեց․ «Եկեք պարզաբանենք ո՞վ ա դավաճանը, եկեք պարզենք ո՞վ է կապիտուլյանտը, եկեք պարզենք ո՞վ է հողատուն։

Ես ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք»։ Վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է Սարգսյանի յոթ շրջանների հանձնման ձևակերպմանը։

Այնուհետև նշել է, որ պայքար են մղել նրանց դավաճանությունների դեմ։ Ապա պնդել է, որ պատերազմին դավաճան գործելաոճ են դրսևորել։ Վարչապետը նշեց , որ ասվածի ապացույցը 3-րդ նախագահի խոսքերն են։ Ավելացրել, որ այսուհետ իր խոսքերի բոլոր հղումները դեպի նախկին ղեկավարներն են լինելու։

Հավաստիացրեց, որ իրենից ոչինչ չի ասում։ Բոլոր խոսքերի ապացույցները մարդիկ կարող են փնտրել Սարգսյանի հարցազրույցներում։ Ելույթը մանրամասնությամբ ստորև կցված նյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!