Ես առանց քեզ չեմ ուզում երգել… Քրիստինե Պեպելյանի հուզիչ հրապարակումը Հայկոյի մասին․ տեսանյութ


Հայկոյի անժամանակ մահվան հետ համակերպվելը գրեթե անհնար է։ Նրա ընկերները, հարազատները ամեն կերպ ապրեցնում են նրան և սիրված կոմպոզիտորի հիշատակը վառ պահում։

Նրա համար ընկերները Ամերիկայում հուշ երեկո են կազմակերպել և երկու օր անընդմեջ վայելել Հայկոյի շունչը։ Դահլիճը լեփ լեցուն է եղել հանդիսատեսով և հիացել հուշ համերգով։

Համերգին իրենց ելույթներով հանդես են եկել մի շարք հայտնիներ՝ այդ թվում նաև Քրիստինե Պեպելյանը, ով բավականին մտերիմ է եղել Հայկոյի հետ և նրա կորուստը հարազատի պես է սգում՝ ինչպես շատերը։

Երգչուհին համերգի իր ելույթից մի հատված է հրապարակել համացանցային հարթակում, որին կից հուզիչ գրառում է կատարել։ Քրիստինեն մասնավորապես գրել է․ «Ես համաձայն չեմ երգել քեզ հետ, եթե բեմում մենակ եմ լինելու»։

Վարը ներկայացված տեսանյութում առջարկում ենք դիտել երգչուհու հրապարակումը և մի քանի լուսանկարներ, որտեղ Քրիկստինեն Հայկոյի հետ միասին է։


Понравилась статья? Поделиться с друзьями: