«‎Ես անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ Դու կաս‎»‎‎․ Անդրեի ջերմագին հրապարակումը քույրիկ տարեդարձի կապակցությամբ․ տեսանյութ


Անդրեն համացանցում ակտիվություն է ապահովում և իր կյանքի ուշագրավ ու կարևոր իրադարձություններով կիսվում իր լսարանի հետ։

Երգիչը հազարավոր օգտատերեր ունի, որոնց հետ ամենօրյա շփումների միջոցով սերտ կապ է պահպանում։ Երգիչը վերջին տարիներին մշտական բնակություն  է հաստատել Ամերիկայում, բայց հայրենիքի հետ կապը պահպանում է և հաճախակի այցելում։

Այս անգամ երգիչը համացանցային իր հարթակում շնորհավորել է հարազատ քույրիկի տարեդարձը։ Երգիչը մեծ կապվածություն ունի քույրիկի հետ և հանրությունը հաճախ է տեսել Անուշին Անդրեի հետ տարաբնույթ միջոցառումների ժամանակ։

Այս անգամ երգիչը սոցիալական իր հարթակում մի տեսանյութ է հանրայնացրել և շնորհավորել Անուշին տարեդարձի առիթով։ Տեսանյութին կից Անդրեն գել է․ «‎Ես անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ Դու կաս։ Շնորհավոր ամենածնունդդ իմ ամենա Անուշ, իմ ամենաքույր»‎‎։

Երգչի երկրպագուները հրապարակման մեկնաբնություններում միացել են շնորհավորանքին և ջերմագին մաղթանքներ հղել սիրելի երգչի քույրիկին։ Իսկ Անդրեի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: