«Ես այսօր առավել, քան երբևէ վստահ եմ, որ քայլելու եմ»․ Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում կատարել


Թամարա Գևորգյանը շաբաթներ առաջ ավտովթարի էր ենթարկվել։ Այժմ ինտենսիվ բուժման մեջ է գտնվում։ Նա լուրջ վնասվածքներ ուներ։ Բժիշկները հայտնել էին , որ Թամարան միգուցե չկարողանա քայլել։

Բայց դերասանուհին լինելով ամուր տեսակի անհատ՝ հայտարարել էր՝ բոլոր երազանքներին և նպատակներին հասնելու է թեկուզ և անվասայլակի վրա։ Նրա այսօրինակ հայտարարությունը ևս մեկ առիթ էր դարձել, որ երկրպագուները հպարտանան սիրելի դերասանուհու տեսակով, ինչի մասին պարբերաբար հայտնում էին մեկնաբանություններում։

Դերասանուհին այսօր անվասայլակին նստած լուսանկար է հանրայնացրել և հույս հայտնել, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու։ Կից գրառման մեջ նախ շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ապա ծանոթ անծանոթ բոլոր մարդկանց, լրագրողներին և այլն։

 

Հայտնել է, որ երեք բարեհաջող վիրահատություն է ունեցել և այժմ բուժումը շարունակում է կինեզիստի հետ, որպեսզի կարողանա արագ ոտքի կանգնել։ «Քայլելու եմ անկասկած։ Ընտանիքս, ընկերներս և սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր վստահ եմ, որ քայլելու եմ։

Արհավիրքներն անգամ անզոր են սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր»,– հայտնել է դերասաննուհին։ Դերասանուհու հետևորդները քաջալերել են նրան և շուտափույթ առողջացում մաղթել և նշել, որ անչափ շատ են սիրում նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: