«Ես այսպես չէի երազել, բայց դե, էլի վատ չէր»․ Անի Քոչարը ամուսնու հետ Փարիզից լուսանկարներ է հրապարակել


Ամիսներ առաջ լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը հանրայնացրեց իր հարսանյաց արարողակարգից լուսանկարներ և կից գրառման մեջ պատմեց, որ համաճարակ, ապա պատերազմը խանգարել էին ավելի վաղ կիսվել լուսանկարներով։

Այս անգամ Անին իր սոցհարթակում հանրայնացրել  է լուսանկարներ ամուսնու հետ։ Լուսանկարները արված են Փարիզում։

Կից գրառման մեջ  պատմել է, որ Փարիզ այցելում է երկրորդ անգամ։ Առաջին այցից հետո խոստացել էր, որ կրկին կվերադառնա սիրելիի հետ։ Նա մասնավորապես գրել է․ «Փարիզը սեր է: Փարիզը պատահական չեն համարում սիրո մայրաքաղաք:

Առաջին անգամը չէր, որ լինում էի այստեղ, բայց երազանքս էր կրկին վերադառնալ և ճեմել փարիզյան փողոցներով սիրելիիս հետ: Երազանքներն իրականանալու հատկություն ունեն: Ավաղ, քովիդի պատճառով ամեն բան փակ էր (ես այսպես չէի երազել), բայց դե, էլի վատ չէր:

Հ.Գ. Փարիզը հոգեվիճակ է, զգացողություն և տոն. երբեք չեմ հասկանա մարդկանց, ովքեր բաց երկնքի տակ թանգարան հիշեցնող այս ֆանտաստիկ քաղաքը թերագնահատում են»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!