«Ես այնքան ուժեղ եմ քեզ սիրում, իմ հերոս, իմ ոսկե տղա․․․առողջ եղիր»․ ահա թե ինչպես է Սիլվի Բարկովան շնորհավորել ամուսնու ծննդյան օրը


Սիլվի Բարկովան սոցիալական հարթակում ակտիվ է։ Նա կիսվում է առօրյայով և կյանքի հետաքրքրական դրվագներով։ Սիլվին մի քանի տարի է ապրում է Հնդկստանում։ Նրա ամուսինը ազգությամբ հնդիկ է։

Դերասանուհին ամուսնու հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացրել և շնորհավորել ամուսնուն ծննդյան օրվա առիթով։ Նա մասնավորապես գրել է․ « Ցանկանում եմ երբեք չկորցնես, այլ ստանաս։ Ուզում եմ միշտ երջանիկ տեսնել քեզ, առողջ և կյանքով լի։

Այնքան ուժեղ եմ քեզ սիրում, իմ հերոս, իմ ոսկե տղա․․․Առողջ եղիր»։ Սիլվին ամուսնու հետ համատեղ լուսանկարներ գրեթե չէր հանրայանացնում։ Օգտատերերի շրջանում քննարկվում էր զույգի բաժանամն մասին խոսակցություններ։

Հանրայնացված լուսանկարներում զույգը երջանիկ տեսք ունի։ Դերասանուհու երկրպագուները հիացական խոսքեր են գրառել մեկնաբանությունների հատվածում, նշել, որ զույգը գեղեցիկ և սիրաշատ տեսք ունի, ինչպես նաև շնորհավորել են սիրելի դերասանուհու ամուսնուն ծննդյան օրվա առիթով։

Մի առիթով Սիլվին պատմել էր, որ Հնդկաստանը ավանդապաշտ երկիր է և ինքը սկզբնական շրջանում դժվարությամբ էր ընդունում շրջապատին։


Понравилась статья? Поделиться с друзьями: