«Ես այնքան երջանիկ եմ, որ իմ որդին հենց դու ես»․ ահա թե ինչ անակնկալ է մատուցել Արմանը Անահիտ Սիմոնյանին


Անահիտ Սիմոնյանը ծանր  վշտից հետո անցել է սովորական առօրյային։ Նա այլ տարբերակ ուղղակի չուներ․ պետք էր ուժեղ լինել և հանուն որդու ոտքի կանգնել, աշխատել և շարունակել ապրել։

Անահիտը հաճախ է հանրայնացնում որդու հետ լուսանկարներ և ցույց տալիս, թե ինչպես են կազմակերպում հանգիստը, օրվա որոշակի ազատ ժամանակը և այլն։

Անահիտն օգնում է որդուն, որդին էլ՝ մայրիկին։ Նրանք միմյանց թև ու թիկունքն են։ Օրերս սիրահարների օրը Արմանը մայրիկի օրը փորձել է գունավորել, չի թողել, որ նա տխրի։

Դասերից հետո՝ տուն վերադառնելիս, մայրիկի համար ծաղկեփունջ է գնել։ Անահիտ Սիմոնյանն անչափ հուզված և շոյված է եղել։

Նա հանրայնացրել էր լուսանկար, որը մակագրել էր․ «Դասերից հետո իր սեփական գումարով ծաղիկներ է գնել Սուրբ Վալենտինի օրվա առիթով և նվիրել ինձ։ Ես այնքան երջանիկ եմ, որ իմ որդին հենց դու ես»։


Понравилась статья? Поделиться с друзьями: