«Ես ամեն ինչ կտայի, որ այսօր քեզ կրկին գրկելու հնարավորություն ունենայի․․․»․ Արմեն Աշոտյանը մայրիկի հետ ջերմ գրկախառնված․ հուզիչ


Բոլոր ժամանակներում հենց մոր հետ են կապել ապագան։ Հզոր հայրենիք ունենալու հիմքը նույնպես կապվում է մոր հետ։

Ապագա սերունդների նախնական կրթությունը հենց տանից է սկսվում, որի անմիջական մասնակիցը մայրն է։ Այսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը։ Գարանանային գեղեցիկ օր, որը նվիրում է մայրերին։

Այս առիթով շատ հանրայի դեմքեր արդեն հասցրել են շնորհավորել իրենց մայրերին և առիթն օգագործելով՝ ամենաջերմ մաղթանքներն են հղել իրենց մայրերին։ Տոնական օրվան ընդառաջ Արմեն Աշոտյանը նույնպես հրապարակմամբ հանդես եկավ։

Նա հանարայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանկար, որտեղ նրանք ջերմ գրկախառնված են։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի մայրը կյանքից հեռացել է անցյալ տարի։

Լուսանկարին կից քաղաքական գործիչը գրել է․ «Պինդ պահեք ձեր մայրերին։ Ես ամեն ինչ կտայի, որ այսօր քեզ կրկին գրկելու հնարավորություն ունենայի։ Շնորհակալ եմ, մամ ջան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: