Անմահացած հերոսների ծնողների մի խումբ բողոքի ակցիա են իրականացանում։ Նրանք դեմ են Եռաբլուրում շիրմաքարարերի փոփոխմանը․ որոշվել էր, միանման շիրմաքարերով կառուցել Եռաբլուրը։

Ծնողներն անմահաձայնություն են հայտնում և այս ամենի վերաբերյալ կարծիքները տարբեր են և իրարամերժ։ Հարցը նուրբ է և անչափ զգայուն։ Ծնողներ իրենց խոսքում նշել էին՝ նման քայլը պղծում է հերոսների հիշատակը։

Լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը այս մասին գրառում է կատարել, որտեղ հայտնել է իր կարծիքը։ Նանեն պատերազմում կորցրել է եղբորը և քաջ գիտակցում է որդեկորույս ծնողների հոգեվիճակը։ Եվ նրանից լավ թերևս դժվար գտնվի մեկը, ով լիարժեք կհասկանա հերոսի մորը և հորը։

Նա գրել է․ «Եռաբլուրում ոչինչ չի պղծվել։ Ի սկզբանե ասել են հարազատներին՝ պիտի քանդեն, քանի որ տարբերվում էր բոլորից կառուցապատման ձևով, իսկ Եռաբլուրում բոլորը հավասար են…

Հերիք է էլի, ձեր կարծիքով մյուս ծնողները չեն կարո՞ղ դամբարան կառուցել, բայց եթե լուռ են բոլորը՝ լռեք նաև դուք…»։