Մհեր Բաղդասարյանը հանրությանն առավել հայտնի դարձավ իր հեղինակային «Տետատետ» հաղորդումից։ Այս պահին Մհերը բնակվում է Ամերիկայում։

Հաղորդավարը իր կյանքը նմանեցնում է ֆիլմի։ Չափազանց դժվար օրեր է ունեցել։

Սակայն դրանից մեծ պատմություն չի սարքում, քանի որ նշում է, որ բոլոր մարդիկ, ովքեր տեղափոխվում են այլ երկիր, սկզբնական շրջանում դժվար օրեր են ունենում։ Լրագրողը պատմել է, որ այս տարիների ընթացքում շատ է փոխվել։

Փոքրուց եղել է, ինչպես ինքն է նշում՝ զրո էմոցիայով անհատականություն, սակայն այս տարիների ընթացքում շատ էմոցիոնալ է դարձել։ Այդ փոփոխությունը լրագրողը կապում է վերջին իրադարձությունների հետ։

Ամերիկայում կյանքը դժվարությմաբ է կառուցել։ Փորձել է ծաղկի խանութում որպես բանվոր ընդունվել, բայց չի ստացվել։ Ճիշտ է, այսօր ուրախ է այդ առիթով և նշում է, որ եթե ֆիլմում նման բան տեսներ, կմտածեր, որ ռեժիսորը չափն անցել է։

Պատմում է, որ ունեցել է տասը դոլար, որը բաշխել է մի քանի անգամ ուտելու համար։ Ութ տարի է Հայաստանում չի եղել, որի պատճառը, ինչպես հաղորդավարն է նշել՝ տեխնիկական է։ Ինքն ԱՄՆ-ում Հայաստանով է ապրում։