«Եղբորս մահվան յոթին ինձ զգուշացրին` ազատեմ աշխատասենյակը. թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով»․ Արտավազդ Սահակյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին


Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին  և ներկայացրել մի իրավիճակ, որից, նշել է՝ անկեղծորեն հոգնել է։

Բժիշկը պատմել է, որ 2017 թվականին ռեկտորից պահանջ է եղել՝  լքել բժշկական հիմնարկը։ Ընդգծել է, որ այդ պահանջը պարբերաբար դրվել է իր առաջ, որը բժիշկը անհիմն է համարում։ Բժշկի խնդրանքն է Բժշկական համալսարանի պատմական տարածքը պահպանել։

Նշում է, որ ոչ ոք կառավարությանն իրավունք չի տվել, որ գրչի մի հարվածով տարրալուծել շենքը, որը տարիների ընթացքում արարվել է բժիշկների ձեռքերով։

«Եթե այդքան շատ մեզ ուզում են օտարեն և դրանից երջանիկ կլինեն, ապա նույն  պայմաններով պետք է ապահովեն իմ կլինիկական արդինատորներին, իմ մայրապետերին, բուժքույրերին և բժիշկներին։ Եվ  թող չփորձեն ինձ հետ խոսել սպառնալից կամ շանտաժի լեզվով։ Ես արդեն 68 տարեկան եմ և այսքան տարիների ընթացքում որևէ մեկի կառուցած տուն չեմ քանդել։

Չէի ուզենա այսքան մանրանալ, բայց ինձ ստիպում են սրան գնալ», — իր խոսքում նշել է Արտավազդ Սահակյանը։ Բժշկի խոսքը մանրամասնությամբ կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!