Եղանակն էլ մտավ քաղաքականություն․․․ Գագիկ Սուրենյանը եղանակային տվյալներ և աննկարագրելի գեղեցիկ տեսանյութ է ներկայացրել


Ձմեռն արդեն իր իրավունքների մեջ է, սակայն եղանակը կարելի է ասել, որ այդքան էլ ձմեռային չէ։ Հանրապետության հրապարակում արդեն վեր է խոյանում գլխավոր տոնածառը, սակայն երկնքում փայլում է արևը և ձյան հետք անգամ չկա։

Սակայն հանրությունը չի հուսահատվում և սպասում է ձնառատ, ձմեռային, գեղեցիկ ու հեքիաթաին օրերի։ Եղանակային կանխատեսումներով հանդես է գալիս հանրոթյանը հայտնի Գագիկ Սուրենյանը, ով հանդիսանում է օդերևութաբանության  ղեկավարը։

Գագիկ Սուրենյանն այս անգամ մի գրառում է կատարել, որտեղ ներկայացրել մայրաքաղաքի եղանակային ներկայիս վիճակը, որը փոքր-ինչ զարմացնող է։

Սուրենյանը մասնավորապես գրել է․ «Երևանը բաժանվել է 2 կլիմայական գոտիների։ Ցածրադիր մասում մառախուղ` +2 աստիճան, բարձրադիր մասում արև` +8 աստիճան»։ Օգտատերերն ակտիվորեն մեկնաբանել են գրառումը։

Օգտատերեից մեկը գրել է․ «Անգամ եղանակն է բաժանվել սևերի և սպիտակների», իսկ մեկ այլ օգտատեր էլ նշում է․ «Եղանակն էլ մտավ քաղաքականություն» և այլ նմանատիպ մեկնաբանություններ։ Գագիկ Սուրենյանն այնուհետև ներկայացրել Երևանը թաղված մառախուղի մեջ, որն աննկարագրելի գեղեցիկ է։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!