Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ՝ Արուսիկ Տիգրանյանը սպասում է իր առաջնեկին։ Նա արդեն հայտնել էր, որ հղիության առաջին ամիսները հեշտ չեն, իսկ այժմ էլ հայտնի լրագրողը մի գրառում է կատարել, որտեղ պատմել է, որ հանդիպել է բավականին մեծ դժվարությունների։ Նա գրել է․ «Եկել եմ ձեզ շոկի ենթարկեմ Հղիությունը չի նշանակում լինել աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Հղի լինելու լուրը բացի անսահման երջանկությունից նաև կարա բերի տագնապ, վախ, անվստահություն և սարսափ:

Ուտելիքից զզվելը և սոված մնալը իրոք կարան էնքան տհաճ լինեն, որ մայրանալու միտքը չփարատի: Երկու գիծը տեսնելու պահին կարա միանգամից մայրական բնազդ չձևավորվի, ու դեռ շատ երկար ժամանակ շատ հնարավոր ա ոչինչ չզգալ երեխայի նկատմամբ և չգիտակցել, որ նա կա:

Էմոցիոնալ ոչ ստաբիլ, նյարդային և խոցելի վիճակը պուպսիկ խենթուկ հղուկ լինել կարա չլինի, և ընդհակառակը` շատ տհաճ անդուր ու անդիմադրելի ա: Նույնիսկ եթե դա հորմոնալ փոփոխությունից ա կախված, չի կարելի կատակներ անել մարդու նյարդային վիճակի մասին:

Կան մարդիկ, որոնց համար երեխա ունենալը շատ հաճելի և սիրուն, ցանկալի մի բան ա, բայց ոչ կյանքի մեծագույն ձեռքբերում: Առհասարակ ձեռքբերումը էն ա, ինչին դու ինքդ ես հասել, ոչ թե ուղղակի բնությունն ա ընձեռել հնարավորություն: Եթե դուք երեք երեխա եք ունեցել, դեռ չի նշանակում, որ միանշանակ գիտեք, թե ինչ ա զգում դիմացինը և ինչի կարիք ունի:

Ինչի եմ գրում էս ամեն ինչը: Քանի որ մարդկանց ուռճացված ու ոչ ադեկվատ պատկերացումը էս թեմայի շուրջ ավելի ա դժվարացնում էս առանց էդ էլ ոչ հեշտ փուլը: Ու հա, էսքանը գիտակցել չի նշանակում չսիրել երեխային, դա նշանակում ա լինել ՄԱՐԴ և ընդունել ամեն ինչ իր բոլոր կողմերով»։