Արփինե Հովհաննիսյանը ժամանակին վառ ու կառկառուն քաղաքական գործչի կերպար էր։ Նա մասնագիտությամբ իրավաբան է և այժմ զբաղվում է իրավաբանությամբ։

Արփինեն բազմիցս արդեն ապացուցել է, որ սիրրում է իր մասնագիտությունը և սիրով է աշխատում այդ ոլորտում։ Աշխատանքային գործունեությունից զատ Արփինեն երջանիկ ընտանեկան կյանքով է ապրում։ Մեկ ամիս առաջ նա առաջին անգամ մայրացավ։

Արփինե Հովհաննիսյանը որդի է լույս աշխարհ բերել։ Նա այժմ վայելում է իր մայրույթունը և այդ մասին անգամ կիսվել է համացանցային իր տիրույթում։ Արփինեն Հովհաննիսյանն առաջին անգամ որդու հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել։

Լուսանկարին կից Արփինեն գրել է․ «Եկավ ու փոխեց»։ Արփինեն ամուսնացել է մասնագիտությամբ բժշկի հետ և այժմ վայելում է ընտանեկան խաղաղ ու երջանիկ կյանքը։

Համացանցային տարբեր հարթակներում կարելի է հանդիպել բազմաթիվ մեկնաբանություների, որտեղ օգտատերերը իրենց հիացմունքն են արտահայտել Արփինեի, նրա տեսակի վերաբերյալ։ Իսկ լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։