Ամռան մրգառատ շուկան ուղղակի խենթացնող է։ Մրգերի և բանջարեղենների անչափ համեղ համը պահպանում ենք մեր մտքում և քիմքում մինչ հաջորդ տարվա համտեսը։

Այս հարցում փոքր-ինչ կարող են մեզ օգնել պահածոները։ Մարդիկ համեղ մրգերից ու բանջարեղենից պատրաստված ոչ պակաս համեղ պահածոները վայելում են ձմռան ցրտին՝ տաք տանը։

Եվ հենց այստեղ է, որ տեղին է հիշատակել՝ ամռան փուշը ձմեռվա նուշն է ասույթը։ Այս նյութում ներկայացնում ենք ամենասիրելի մուրաբաներից՝ ելակի ուշագրավ մի բաղադրատոմս, որի օգնությամբ ելակի գույնը և համը կարելի է մաքսիմալ պահպանել։

Եվ այսպես, մաքրած և լավ լվացված ելակների վրա լցնել շաքարավազ (1կգ հատապտղին՝ 250 գ շաքարավազ հաշվարկով)։ Եվ թողնել 10 ժ՝ պարբերաբար խառնելով։

Այնուհետև ելակները լցնել բանկաների մեջ և վրան հավելել իրենցից դուրս եկած հյութը, ստերիլիզացնել (0,7 լ բանկան ստերիլիզացնել 10 ր), որից հետո բանկաները լավ փակել և շրջված դասավորել ու ծածկել տաք ծածկոցով։